Մատչելիության հղումներ

Ռուսաստանի տարածքային կազմավորումները հավանության արժանացրին սահմանադրական փոփոխությունները


Ռուսաստան-Պետդումայի առաջ կանգնած տղամարդը` պաստառը ձեռքին, դեմ է արտահայտվում Սահմանադրության փոփոխություններին, 10 մարտի, 2020թ.

Ռուսաստանի Դաշնության մաս կազմող բոլոր 85 տարածքային կազմավորումների, այդ թվում` բռնակցված Ղրիմի և Սևաստոպոլի տեղական խորհրդարաններն այսօր ավարտեցին սահմանադրական փոփոխությունների հաստատման գործընթացը:

Տեղական օրենսդիր մարմինները Սահմանադրության նորացված տարբերակի հաստատման գործընթացն ավարտեցին ռեկորդային կարճ ժամանակահատվածում` ընդամենը 48 ժամում: Առաջարկվող լրացումները հնարավորություն կտան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զրոյացնել պաշտոնավարման նախորդ ժամկետները և կրկին առաջադրվել 2024 թվականին կայանալիք ընտրություններում:

Սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեն Ռուսաստանում կայանալու է ապրիլի 22-ին:

XS
SM
MD
LG