Մատչելիության հղումներ

Թրամփը դիտարկում է իր նախկին խորհրդական Մայքլ Ֆլինին համաներում շնորհելու հարցը


Մայքլ Ֆլին, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դիտարկում է Ազգային անվտանգության հարցերով իր նախկին խորհրդական Մայքլ Ֆլինին համաներում շնորհելու հարցը, այս մասին Սպիտակ տան ղեկավարը գրել է Թվիթերում:

Ֆլինը ազատազրկման է դատապարտվել 2016 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի կողմից հնարավոր միջամտության գործով: Սպիտակ տան նախկին բարձրաստիճան պաշտոնյան իրեն մեղավոր է ճանաչել այն բանում, որ ստել է Հետաքննությունների դաշնային բյուրոյին իր և Ռուսաստանի դեսպանի միջև կայացած զրույցների մասին:

Նրա նկատմամբ դեռևս դատավճիռ չի կայացվել, իսկ վերջերս նա փորձել է ետ կանչել մեղքը խոստովանելու մասին հայտարարությունը: Մայքլ Ֆլինը ԱՄՆ-ի նախագահի անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնում աշխատել է ընդամենը 24 օր. նա ստիպված էր հրաժարական տալ բացահայտված սկանդալի պատճառով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG