Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի դաշնային դատարանը հետաձգեց Մայքլ Ֆլինի դատավճռի հրապարակումը


Մայքլ Ֆլին, արխիվ
Մայքլ Ֆլին, արխիվ

ԱՄՆ-ի դաշնային դատարանը հետաձգեց անվտանգության հարցերով նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Մայքլ Ֆլինի դատավճռի հրապարակումը:

Դատարանը երեկ որոշեց մինչև մարտի 13-ը նրան ժամանակ տալ՝ շարունակելու համագործակցությունը հետաքննության հետ:

Մայքլ Ֆլինը ընդամենը 24 օր է պաշտոնավարել որպես նախագահի անվտանգության հարցերով խորհրդական: Նա ստիպված հրաժարական տվեց, երբ բացահայտվեցին նրա հեռախոսազրույցները ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանի հետ, ինչը նա թաքցրել էր ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտությունը հետաքննող քննիչներից: Նա մեղադրվում է հետաքննությանը ստելու մեջ:

Սպիտակ տան մամուլի խոսնակ Սառա Սանդերսը ճեպազրույցում ասել է, թե իհարկե մտահոգիչ է, որ Մայքլ Ֆլինը ստել է Հետաքննությունների դաշնային բյուրոյին: Նա Մայքլ Ֆլինին լավագույնն է ցանկացել՝ նշելով, որ դատավճռի հետաձգումը դատարանի ու Ֆլինի գործն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG