Մատչելիության հղումներ

Դատախազը 2008 թվի իրադարձություններին վերաբերող դատավճիռը բեկանելու միջնորդություն է ներկայացրել


ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյան, արխիվ
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյան, արխիվ

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը 2008թ. իրադարձություններին վերաբերող մեղադրական ևս մեկ դատավճիռ բեկանելու միջնորդությամբ դիմել է Վճռաբեկ դատարան: Դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ խոսքը Վարդան Ջհանգիրյանի վերաբերյալ 2009թ. կայացված մեղադրական դատավճիռների մասին է:

2009թ. մարտի 31-ի դատավճռով վերջինս մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով` իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ:

Դատավճռով Ջհանգիրյանը դատապարտվել է երեք տարի ժամկետով ազատազրկման:

Ըստ դատախազի` պատշաճ ստուգման և գնահատման չեն ենթարկել գործի փաստական հանգամանքները, իսկ քրեական գործում առկա չէ արժանահավատ ապացույցների բավարար այնպիսի համակցություն, որը թույլ կտար ապացուցված համարել Ջհանգիրյանի կողմից իրեն մեղասգրված արարքները կատարած լինելու հանգամանքը:

Ելնելով վերոգրյալ հանգամանքներից՝ Արթուր Դավթյանը դիմել է Վճռաբեկ դատարան՝ Վարդան Ջհանգիրյանի վերաբերյալ դատական ակտերը բեկանելու և փոփոխելու, մեղսագրված արարքում նրա անմեղությունը ճանաչելու պահանջով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG