Մատչելիության հղումներ

Իդլիբում Ռուսաստանի ու Թուրքիայի համատեղ առաջին պարեկությունը մասամբ է իրականացվել


Թուրքական ռազմական մեքենաները անցնում են Հազանոյի միջով, 2 մարտի, 2020թ.

Ռուսաստանի և Թուրքիայի ստորաբաժանումներն այսօր համատեղ առաջին պարեկությունն են իրականացրել Սիրիայի Իդլիբ հահանգում M4 մայրուղու վրա: Ռուսաստանն այդ նպատակով ռազմական ոստիկանության ուժեր և զրահամեքենաներ էր ուղարկել Իդլիբ:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ սադրանքների պատճառով ստիպված կրճատել են նախատեսված երթուղին: Ըստ հաղորդագրության՝ «բանդիտական խմբավորումները խաղաղ բնակիչներին, այդ թվում` կանանց ու երեխաներին դուրս են բերել փողոց և նրանց օգտագործելով որպես «կենդանի վահան»` խոչընդոտել պարեկության իրականացմանը»:

Իդլիբում համատեղ պարեկություն իրականացնելու հարցում Մոսկվայի ու Անկարայի միջև համաձայնություն էր ձեռք բերվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի` մարտի 5-ին Մոսկվա կատարած այցի ընթացքում: Իդլիբում հրադադար հաստատելուց բացի, Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվել էին M4 մայրուղու շուրջ անվտանգության գոտի ստեղծել, որը կընդգրկի մայրուղուց 6 կիլոմետր դեպի հյուսիս և 6 կիլոմետր դեպի հարավ տարածքները։ Հյուսիսային հատվածը վերահսկելու է Թուրքիան, հարավայինը՝ Ռուսաստանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG