Մատչելիության հղումներ

Իդլիբի հրադադարն առայժմ պահպանվում է


Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հանդիպում է Սիրիայի սահմանի մոտ տեղակայված ստորաբաժանումների զինծառայողներին, արխիվ

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն այսօր ասել է, որ Իդլիբում հրադադարը պահպանվում է:

«Մենք կշարունակենք հանդես գալ իբրև ուժ, որը զսպում է հրադադարի խախտումները: Որևէ խախտում դեռ չի եղել», - ասել է Աքարը:

Նրա խոսքերով՝ Թուրքիան կդիմի ինքնապաշտպանության այն դեպքում, եթե իր հենակետերը կամ ստորաբաժանումները հարձակման ենթարկվեն:

Հրադադարը կնքվել է Մոսկվայում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունների արդյունքում:

Գործարքը ենթադրում է թուրքերի և ռուսների կողմից համատեղ պարեկություն Իդլիբում, այդ թվում՝ տարածքով անցնող հիմնական մայրուղու շրջանում:

Պարեկությունը պետք է սկսվի մարտի 15-ից: Աքարի խոսքերով՝ հաջորդ շաբաթ ռուսների զինվորական պատվիրակությունը կժամանի Անկարա, որտեղ կքննարկվի համատեղ պարեկության հետ կապված խնդիրը:

Ռուսաստանը և Թուրքիան Սիրիայում սատարում են հակամարտության տարբեր կողմերին, ինչի հետևանքով ի հայտ էր եկել այդ երկու երկրների զորամիավորումների ուղիղ բախման սպառնալիք:

Իդլիբում հրադադար հաստատելու նախկին մի քանի փորձերը ձախողվել են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG