Մատչելիության հղումներ

Բախումները թուրք-հունական սահմանին շարունակվում են


Փախստականները թուրք-հունական սահմանին, մարտ, 2020թ.

Հունաստանի սահմանապահ ուժերը անցած գիշեր արցունքաբեր գազ են կիրառել երկրի տարածք մուտք գործել փորձող ներգաղթյալներին հետ մղելու նպատակով:

Հունական աղբյուրների փոխանցմամբ՝ իրադրությունը լարվել է նաև այն պատճառով, որ թուրքական կողմից հույն սահմանապահների դեմ ևս արցունքաբեր գազ է կիրառվել:

Նոր բախումները սկիզբ են առել Հունաստանի և Թուրքիայի պետական սահմանի պահպանության ամրապնդմանն ուղղված համաեվրոպական ջանքերի ֆոնին:

Եվրամիության արտաքին սահմանների հսկողությամբ զբաղվող գերատեսչությունը` Frontex-ը, այս շաբաթ տարբեր եվրոպական պետություններ ներկայացնող 100-ից ավելի սահմանապահներ է գործուղել բախումների գոտի` հունական կողմին աջակցություն ցուցաբերելու նպատակով: Frontex-ի առաքելությունից դուրս, իրենց սահմանապահներին Հունաստան են գործուղել նաև Կիպրոսը և Ավստրիան:

XS
SM
MD
LG