Մատչելիության հղումներ

ՀՀ և ՌԴ վարչապետերը քննարկել են համաշխարհային շուկայի զարգացումները


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, արխիվ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, արխիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։ Այս մասին Փաշինյանը հայտարարեց Կապանում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի «Այո»-ի կողմի քարոզարշավի ընթացքում։

«Տեղեկացնում, որ հեռախոսազրույց ունեցա այս ընթացքում Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ, քննարկեցինք համաշխարհային շուկայում, տնտեսության մեջ տեղի ունեցող պրոցեսները, մեր անելիքները», - մանրամասնեց Հայաստանի վարչապետը:

Մոսկովյան բորսան այսօր առավոտյան բացվել է ռուբլու կտրուկ գնանկմամբ՝ դոլարը վաճառվել է 72,8 ռուբլով, եվրոն՝ 82,5-ով, ինչն ամենացածր ցուցանիշն է վերջին չորս տարվա մեջ: Անկում են արձանագրել այսօր նաև ռուսական հիմնական ընկերությունների արժեթղթերը։

Մարտի 6-ին Ռուսաստանի և Նավթ արտահանող երկրների կազմակերպության՝ OPEC-ի միջև բանակցությունների ձախողման պատճառով նավթի գների անկումը հանգեցրեց ռուբլու արժեզրկման: Երկուշաբթի օրը՝ մարտի 9-ին, Brent տեսակի նավթի գինը նվազել էր 30 տոկոսով և հասել բարելի դիմաց 31 դոլարի: Սա ամենամեծ անկումն էր 1991 թվականից ի վեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG