Մատչելիության հղումներ

«Թուրքիայից փախստականների հոսքը դեպի Հունաստան էապես կավելանա»


Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն ուղղաթիռով մեկնել է թուրք-հունական սահմանի շրջան, որտեղ կուտակվել են մեծ թվով փախստականներ, Էդիրնե, 5 մարտի, 2020թ.

Թուրքիան հայտարարել է, թե Հունաստան և Եվրամիության այլ երկրներ տեղափոխվելու մտադրություն ունեցող փախստականների թիվն էապես կավելանա այն դեպքում, եթե Սիրիայում ճգնաժամը շարունակվի:

«Սա ընդամենը սկիզբն է, դեռ կտեսնեք, թե ինչ կլինի, այն, ինչ այսօր եք տեսնում, աննշան կթվա առաջիկայում կայանալիքի համեմատությամբ»,- ասել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն:

Նրա փոխանցմամբ` ավելի քան 143 հազար փախստական է անցել Հունաստան: Միգրացիայի հարցով փորձագետներն ասում են, որ թուրք նախարարը չափազանցված տվյալներ է ներկայացրել:

«Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը չունի սահմանը պահելու հնարավորություն»,- ասել է Սոյլուն:

Նա պնդել է, թե փախստականների հոսքը դեպի Հունաստան կավելանա, քանի որ առաջիկայում կհաստատվի ավելի ջերմ եղանակ, իսկ դրան զուգահեռ Թուրքիան ստիպված կլինի ավելի մեծ ուժեր հեռացնել այդ սահմանից և տեղակայել Սիրիայի հետ սահմանին:

XS
SM
MD
LG