Մատչելիության հղումներ

Թուրքիան և Եվրամիությունը միմյանց մեղադրում են միգրացիոն նոր ճգնաժամ առաջացնելու մեջ


Փախստականները Թուրքիայի և Հունաստանի սահմանին, 2-ը մարտի, 2020թ.

Թուրքիան և Եվրամիությունը միմյանց մեղադրում են միգրանտների հետ կապված նոր ճգնաժամ առաջացնելու մեջ։

Թուրքիան պնդում է, որ Եվրամիությունը չի վճարել միգրանտներին պահելու համար նախատեսված ամբողջ գումարը, ինչի մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվել:

Եվրամիությունը պնդում է, որ չի կարելի փախստականներին օգտագործել քաղաքական ճնշում գործադրելու համար:

Ավելի վաղ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Բրյուսելին սպառնացել էր փախստականների նոր ներհոսքով, եթե Եվրամիությունը չպաշտպանի Անկարայի դիրքորոշումը սիրիական հակամարտության հարցում:

Այսօր Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը մեկնում է Թուրքիա:

Վաղը սիրիական ճգնաժամի հետ կապված Ռեջեփ Էրդողանը խորհրդակցելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվայում:

XS
SM
MD
LG