Մատչելիության հղումներ

Իրանում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 3513-ի, մահացածներինը՝ 107-ի, բուժվածներինը՝ 739-ի


Իրան - Թեհրանի փողոցներում ախտահանում է իրականացվում, 5-ը մարտի, 2020թ.

Իրանում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվն անցած մեկ օրում ավելացել է 591-ով՝ հասնելով 3 հազար 513-ի, մահվան դեպքերի թիվն աճել է 15-ով՝ հասնելով 107-ի։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է երկրի առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի գրասենյակի ղեկավար Քիանուշ Ջահանփուրը։

IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պաշտոնյան նաև փոխանցել է, որ 739 մարդ ապաքինվել է և դուրս գրվել հիվանդանոցներից։

Երկրում ժամանակավորապես փակվել են կրթօջախները, չեղարկվել են հրապարակային միջոցառումները։

Ջահանփուրը հայտնել է, որ 25 լաբորատորիաներում 23 հազար 327 թեստ է իրականացվում, կորոնավիրուսի լաբորատորիաների թիվը մինչև շաբաթավերջ կհասցվի 40-ի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG