Մատչելիության հղումներ

Նեթանյահուին չի հաջողվում կառավարություն ձևավորել


Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահու, Թել Ավիվ, 2-ը մարտի, 2020թ.
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահու, Թել Ավիվ, 2-ը մարտի, 2020թ.

Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքում վարչապետ Բենյամին Նեթանյահուի գլխավորած «Լիքուդ» կուսակցությունը ստացել է 58 մանդատ, մինչդեռ կառավարություն ձևավորելու համար անհրաժեշտ է 61-ը: Այսպիսով, Նեթանյահուն ևս 3 մանդատի կարիք ունի:

Մինչև մարտի 17-ը Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը պետք է հայտարարի, թե թեկնածուներից ում է հանձնարարում կառավարություն ձևավորել:

Կոալիցիա ձևավորելու համար սահմանված է 28 օր, թեկնածուն կարող է լրացուցիչ երկու շաբաթ խնդրել:

Իսրայելում մարտի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները երրորդն էին վերջին մեկ տարվա ընթացքում։

Արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը ծագեց, երբ նախորդ երկու ընտրությունների ընթացքում առավել թվով քվեներ ստացած ուժերից և ոչ մեկին չհաջողվեց կոալիցիոն կառավարություն ձևավորել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG