Մատչելիության հղումներ

Կիևը միջնորդներին է փոխանցել 200 ռազմագերիների ցուցակ


Ուկրաինա - Գերիների փոխանակում Դոնեցկի տարածաշրջանում, 29-ը դեկտեմբերի, 2020թ.
Ուկրաինա - Գերիների փոխանակում Դոնեցկի տարածաշրջանում, 29-ը դեկտեմբերի, 2020թ.

Պաշտոնական Կիևը Դոնբասի հակամարտության կարգավորման միջնորդներին է փոխանցել 200 ռազմագերիների ցուցակ՝ հնարավոր փոխանակման նպատակով։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Թուրքիայի հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում, որը հրապարակվել է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքէջում:

Ուկրաինայի այժմ նախկին արտգործնախարար Վադիմ Պրիստայկոն անցած շաբաթներին հայտարարել էր, որ մինչև ապրիլ պետք է տեղի ունենա «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակման վերջին փուլը:

Անցյալ տարվա դեկտեմբերին Փարիզում երկարատև դադարից հետո տեղի է ունեցել Ուկրաինայի արևելքի հակամարտության հարցով «նորմանդական ձևաչափով» հանդիպումը, որի ընթացքում առաջին անգամ հանդիպել են Վլադիմիր Պուտինն ու Վլադիմիր Զելենսկին:

Բանակցությունների ընթացքում կողմերը պայմանավորվել են Դոնբասում շփման գծից ետ քաշել զորքը, շարունակել ռազմագերիների ու պատանդների փոխանակումը և Մինսկի համաձայնությունների իրականացման ճանապարհային քարտեզ կազմել: Այդ պայմանավորվածություններից որևէ մեկն առայժմ ամբողջությամբ չի իրականացվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG