Մատչելիության հղումներ

Ուկրաինայի արևելքում իրավիճակը կտրուկ սրվել է


Ուկրաինա - Զինյալ անջատականը շփման գծում, Դոնեցկի տարածաշրջան, արխիվ
Ուկրաինա - Զինյալ անջատականը շփման գծում, Դոնեցկի տարածաշրջան, արխիվ

Պաշտոնական Կիևն ահազանգում է, թե իրավիճակը երկրի արևելքում կտրուկ սրվել է, Ռուսաստանի աջակցությունը վայելող անջատականները ականանետներով ու նռնականետներով հարձակվում են Ուկրաինայի զինված ուժերի վրա:

Մի քանի ժամ շարունակված մարտերի հետևանքով ուկրաինական բանակը մեկ զոհ է տվել, չորս վիրավոր, կորուստներ կան նաև հակառակ ճամբարում, թե քանիսը՝ առայժմ չի հստակեցվում:

Տեղի մամուլը պնդում է, թե սա հակամարտության ամենաթեժ սրացումն է 2018 թվականից ի վեր:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պնդել է, թե տեղի ունեցածը «ցինիկ սադրանք է», որով անջատականները փորձում են տապալել «ոչ մեծ, բայց կայուն քայլերով առաջ գնացող բանակցային գործընթացը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG