Նոր կորոնավիրուսի զոհերի թիվն ամբողջ աշխարհում արդեն գերազանցել է 3 հազարը:
COVID-19-ից մահվան առաջին դեպքերն են գրանցվել ԱՄՆ-ում, Թայլանդում, Ավստրալիայում:
Իտալիան շարունակում է մնալ Եվրոպայում ամենամեծ բռնկման օջախը՝ այնտեղ 1700 վարակվածներից 34-ը մահացել են: Չեխիայի կառավարությունը երեկ հայտարարեց վարակի առաջին երեք դեպքերի մասին, բոլոր հիվանդները եկել են Իտալիայից:
Փարիզում փակվել է Լուվրը. աշխատակիցները որոշել են չգնալ աշխատանքի՝ օգտվելով ֆրանսիական օրենքից, որն աշխատողին թույլ է տալիս չկատարել իր պարտականությունները, եթե նրա կյանքին և առողջությանը լուրջ վտանգ է սպառնում:
Ֆրանսիայում վարակի 130 դեպք է գրանցվել, երկու մարդ մահացել է: Երկրում չեղարկվել են զանգվածային միջոցառումները: