Մատչելիության հղումներ

ԱՀԿ ղեկավարը երկրներին կոչ է անում համակերպվել կորոնավիրուսի համաճարակի անխուսափելիության հետ


Կորոնավիրուսն աշխարհում փետրվարի 27-ի դրությամբ, ինֆոգրաֆիկա
Կորոնավիրուսն աշխարհում փետրվարի 27-ի դրությամբ, ինֆոգրաֆիկա

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը աշխարհի բոլոր երկրներին կոչ է արել համակերպվել կորոնավիրուսի համաճարակի անխուսափելիության հետ:

Վարակի դեպքերի մասին են հայտնում նորանոր երկրներ, օրինակ՝ Նիդերլանդները, Ուկրաինան:

Չինաստանում, որտեղ սկսվել է համաճարակը, վերջին մեկ օրվա ընթացքում 44 մարդ է մահացել, ավելի քան 7 հազարը ծանր վիճակում են:

Կորոնավիրուսի պատճառով համաշխարհային շուկաները լուրջ անկում են ապրում, իջնում է նավթի գինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG