Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի առաջին երեք դեպքերը Չեխիայում


COVID-2019 տեսակի վիրուսը գերարդիական մանրադիտակի պատկերում

Չեխիայի Հանրապետությունում այսօր գրանցվել են նոր կորոնավիրուսով ախտահարման երեք առաջին դեպքերը:

Առողջապահության նախարար Ադամ Վոյտեխն այսօր հայտնել է, որ հիվանդներից մեկը գտնվում է մայրաքաղաք Պրահայի Na Bulovce հիվանդանոցում, ևս մեկն էլ բուժվում է Ուստի Նադ Լաբեմ քաղաքում:

Նախնական տվյալների համաձայն, հիվանդները վերջերս Չեխիա են վերադարձել Իտալիայի հյուսիսից:

Առողջապահության նախարար Վոյտեխը հայտարարել է, որ խուճապի որևէ առիթ չկա, հավաստիացնելով, որ Չեխիան ամբողջությամբ պատրաստ է դիմագրավել կորոնավիրուսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG