Մատչելիության հղումներ

Իրանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 54-ի, վարակակիրներինը` 978-ի


Իրան-Մարդիկ փողոցներում քայլում են` պաշտպանիչ դիմակներ կրելով
Իրան-Մարդիկ փողոցներում քայլում են` պաշտպանիչ դիմակներ կրելով

Իրանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասավ 54-ի, վարակված է 978 մարդ, այս մասին կիրակի օրը հայտնել են երկրի պաշտոնական աղբյուրները:

Իրանը կորոնավիրուսի զոհերի թվում Չինաստանից հետո երկրորդ երկիրն է, որտեղ բռնկված վարակը տարածվել է նաև հարևան երկրներ: Վրաստանում հաստատվել է վարակի երեք դեպք, որոնցից երկուսը ժամանել էին Իրանից, երրորդը՝ Իտալիայից:

Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը երեկվա դրությամբ երեք էր:

XS
SM
MD
LG