Մատչելիության հղումներ

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի ևս մեկ դեպք


Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի վարակի ևս մեկ դեպք: Ըստ այդ երկրի պաշտոնական աղբյուրների, վարակվածը միջին տարիքի տղամարդ է, Վրաստանի քաղաքացի, ով նախօրեին հայրենիք է վերադարձել Իրանից Ադրբեջանի տարածքով:

Նրա հետ Իրանում գտնված Վրաստանի ևս մեկ քաղաքացու կորոնավիրուսով վարակված լինելու փաստը հաստատվել էր փետրվարի 26-ին:

Վրաստանի առողջապահության նախարարությունից տեղեկացրել են, որ ներկայումս երեք վարակակիրները գտնվում են Թբիլիսիի հիվանդանոցներից մեկում, և նրանց առողջական վիճակը բավարար է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG