Մատչելիության հղումներ

Սլովակիայի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով հաղթում է ընդդիմությունը


Սլովակիա-Քաղաքացին քայլում է «Սովորական մարդիկ և անկախ անձինք» կուսակցության առաջնորդ Իգոր Մատովիչի ընտրական պաստառի կողքով, 21 փետրվարի, 2020թ.
Սլովակիա-Քաղաքացին քայլում է «Սովորական մարդիկ և անկախ անձինք» կուսակցության առաջնորդ Իգոր Մատովիչի ընտրական պաստառի կողքով, 21 փետրվարի, 2020թ.

Սլովակիայում շաբաթ օրը տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների համաձայն` համոզիչ հաղթանակ է տանում ընդդիմադիր ուժը՝ «Սովորական մարդիկ և անկախ անձինք» (OĽaNO) կուսակցությունը:

Իգոր Մատովիչի գլխավորած քաղաքական ուժը ստացել է ձայների մոտ 25 տոկոսը, իշխող կուսակցությունը, ըստ ձայների նախնական հաշվարկի, 18,4 տոկոսը: Սլովակիայի ամենաանկանխատեսելի քաղաքական գործիչներից մեկը համարվող Մատովիչի նախընտրական գլխավոր խոստումներից մեկը կոռուպցիայի դեմ պայքարն է:

«Այժմ արդեն առանց որևէ կասկածի մենք կձերբազատվենք մաֆիայից», - հայտարարել է աջակողմյան ուժի առաջնորդը:

Սլովակիայի խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել` երկրում ստեղծված աննախադեպ ներքաղաքական ճգնաժամի ֆոնին: 2018 թվականին սլովակ լրագրող Յան Կուցիակի և նրա հարսնացուի աղմկահարույց սպանությունը երկրում հանգեցրել է բողոքի բազմահազարանոց ցույցերի, կառավարության հրաժարականին: 27-ամյա Կուցիակը հետաքննում էր Սլովակիայի քաղաքական վերնախավի և իտալական մաֆիայի միջև հանցավոր կապերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG