Մատչելիության հղումներ

Հունվարին սկսվելու է սլովակ լրագրողի սպանության գործով դատավարությունը


Լրագրողի և նրա հարսնացուի սպանությունը պատվիրելու մեջ մեղադրվող գործարար Մարիան Կոչները
Լրագրողի և նրա հարսնացուի սպանությունը պատվիրելու մեջ մեղադրվող գործարար Մարիան Կոչները

Սլովակիայում գալիք տարվա հունվարին մեկնարկելու է հետաքննող լրագրող Յան Կուցիակին և նրա հարսնացու Մարտինա Կուշնիրովային սպանելու մեջ մեղադրվող 4 ամբաստանյալների դատավարությունը:

Այդ մասին որոշումը դատարանը երեկ է կայացրել: Մեղադրող կողմի փոխանցմամբ, սպանությունը պատվիրել է գործարար Մարիան Կոչները, որի բիզնեսի մասին հետաքննող լրագրողը ժամանակին հոդվածներ է հրապարակել:

«Սա միայն սկիզբն է, հուսով եմ, որ դատարանը կապացուցի մեղադրանքը, և արդարությունը կհաղթի», - ասել է սպանված լրագրող Յան Կուցիակի հայրը՝ Յոզեֆ Կուցիակը:

2018 թվականին մայրաքաղաք Բրատիսլավայում տեղի ունեցած կրկնակի սպանությունը Սլովակիայում աննախադեպ հանրային բողոքի առիթ է դարձել և հանգեցրել է կառավարության հրաժարականին:

Լրագրողը և նրա հարսնացուն 27 տարեկան էին: Հետաքննության ընթացքում պարզվել է, որ սպանության պատվիրատուն սերտ կապեր է ունեցել բարձրաստիճան ոստիկանների և պետական պաշտոնյաների հետ:

XS
SM
MD
LG