Մատչելիության հղումներ

Երթ Մոսկվայում՝ ի հիշատակ 5 տարի առաջ սպանված Բորիս Նեմցովի


Մոսկվայում և Ռուսաստանի մի շարք խոշոր քաղաքներում հազարավոր մարդիկ մասնակցում են հինգ տարի առաջ Մոսկվայի կենտրոնում` Կրեմլի հարևանությամբ սպանված ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի հիշատակին նվիրված երթին:

Միայն Մոսկվայում երթի մեկնարկին մասնակիցների թիվը, տարբեր գնահատականներով, ավելի քան 14 հազար էր:

Նախքան երթը սկսելը հազարավոր մարդիկ ծաղիկներ են դրել և մոմեր վառել Կրեմլից ոչ հեռու գտնվող կամրջի մոտ, որտեղ փետրվարի 27-ին անհայտ անձը կրակել և սպանել էր ընդդիմադիր գործիչ, նախկին փոխվարչապետ Նեմցովին:

Ողբերգական դեպքից երկու տարի անց չեչեն Զաուր Դադաևը մեղավոր էր ճանաչվել և դատապարտվել 20 տարվա կալանքի, Չեչնիայի ևս 4 քաղաքացիներ էլ ազատազրկվել էին՝ հանցագործությանն աջակցելու համար: Քննադատներն ու Նեմցովի հարազատները, մինչդեռ, կասկածներ ունեն, որ սպանությունը պատվիրել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կամ Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովի մերձավորներից մեկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG