Մատչելիության հղումներ

Մնացականյանը և Զասը մտքեր են փոխանակել ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության շուրջ


Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ու աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը մտքեր են փոխանակել Կազմակերպության շրջանակներում համագործակցության շուրջ։

Հայաստանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն, ընդգծելով ՀԱՊԿ կարևոր դերակատարությունը Հայաստանի անվտանգության համակարգում՝ Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ կառույցի գործունեության արդյունավետության բարձրացման հարցում կենսական նշանակություն ունի անդամ-պետությունների միջև սերտ փոխգործակցությունը՝ ՀԱՊԿ առջև ծառացած խնդիրները միասնաբար հասցեագրելու և մարտահրավերները լուծելու ուղղությամբ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել միջազգային և տարածաշրջանային մի շարք հարցերի։

Հայաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, որտեղ հարգանքի տուրք է մատուցել Սուրբ նահատակների հիշատակին։

Հիշեցնենք՝ Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնել է հունվարի 1-ից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG