Մատչելիության հղումներ

Տոնոյանը և Զասը քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցեր


Լուսանկարը՝ ՊՆ լրատվականի
Լուսանկարը՝ ՊՆ լրատվականի

Միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցեր, ինչպես նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ռազմական բաղադրիչի հետագա զարգացման գործընթացն են քննարկել Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը այսօր Երևանում կայացած հանդիպման ժամանակ։

Հատուկ ուշադրություն է դարձվել ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի զարգացմանը, ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի և խաղաղապահ ուժերի ներուժի բարձրացմանը, կազմակերպության զինված ուժերի ներկայացուցիչների համակարգի կատարելագործմանը, համատեղ իրականացվող մարտական պատրաստության միջոցառումներին, ինչպես նաև Հայրենական Մեծ պատերազմի 75-ամյակին նվիրված համատեղ միջոցառումների իրականացմանն առնչվող հարցերին, ասված է Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում։

Զասը Հայաստանում է աշխատանքային այցով։ Դավիթ Տոնոյանը շնորհավորել է նրան ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Հիշեցնենք՝ Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնել է հունվարի 1-ից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG