Մատչելիության հղումներ

Զասը հաստատել է ՀԱՊԿ դիրքորոշումը՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա


Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր Հայաստանում աշխատանքային այցով գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ հանդիպմանը ներկայացրել է իրավիճակը հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում։

ԱԽ քարտուղարի գրասենյակից փոխանցում են, որ Արմեն Գրիգորյանն ընդգծել է արցախյան հարցի բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու հրամայականը՝ կարևորելով դրանում ՀԱՊԿ դիրքորոշումը ու Հայաստանի հասարակության սպասելիքներն այդ կառույցից։

Քարտուղար Զասը մեկ անգամ ևս հաստատել է ՀԱՊԿ դիրքորոշումը առ այն, որ հակամարտության խաղաղ կարգավորմանը այլընտրանք չկա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG