Եգիպտոսում զինվորական պատիվներով վերջին հրաժեշտն են տվել նախկին նախագահ, 92 տարեկանում վիրահատությունից հետո վախճանված Հոսնի Մուբարաքին:
Նա 30 տարի է ղեկավարել Եգիպտոսը և գահընկեց է արվել 2011 թվականի «Արաբական գարնան» ընդվզումների արդյունքում:
Մուբարաքին երկու անգամ դատել են՝ կոռուպցիայի և ցուցարարների նկատմամբ զենք կիրառելու մեղադրանքներով: Երկրորդն, ի վերջո, չեղարկվել է, իսկ կոռուպցիայի հոդվածով նա ազատազրկվել է, 6 տարի անցկացրել բանտում, որտեղից ազատ է արձակվել առողջության կտրուկ վատթարացման կապակցությամբ:
Ինքը նախկին նախագահը կտրականապես հերքել է բոլոր մեղադրանքները:
Սգո երթը գլխավորել են ներկայիս նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսին և Մուբարաքի որդիները՝ Գամալն ու Ալաան: