Մատչելիության հղումներ

Հոսնի Մուբարաքն ազատ է արձակվել


Հոսնի Մուբարաքը Կահիրեի ռազմական հոսպիտալի պատշգամբում, 2014թ
Հոսնի Մուբարաքը Կահիրեի ռազմական հոսպիտալի պատշգամբում, 2014թ

Եգիպտոսի նախկին նախագահ 88-ամյա Հոսնի Մուբարաքն ազատ արձակվեց, ըստ «Ռոյթերզ»-ի, այս մասին հայտնել է նրա փաստաբանը։

Մուբարաքը լքել է Կահիրեի արվարձաններից մեկում գտնվող ռազմական հոսպիտալը և ուղևորվել դեպի Գալիոպոլիի իր տուն։

Հոսնի Մուբարաքը 2012 թվականին ցմահ ազատազրկման էր դատապարտվել՝ ցուցարարների սպանություններին մասնակից լինելու մեղադրանքով: Խոսքը 2011 թվականին տեղի ունեցած զանգվածային ցույցերի մասին է, որոնք հանգեցրել են նրա հրաժարականին։

2013 թվականի հունվարին Վերաքննիչ դատարանը չեղարկել է դատավճիռը՝ վկայակոչելով ընթացակարգային խախտումները։2015 թվականին այդ գործով նոր դատական գործընթաց է սկսվել, որի արդյունքներով մարտի 2-ին Մուբարաքն արդարացվել է ցուցարարների սպանությունների մեղադրանքից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG