Մատչելիության հղումներ

Մահացել է Հոսնի Մուբարաքը


Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը դատարանում, Կահիրե, ապրիլ, 2013թ.
Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը դատարանում, Կահիրե, ապրիլ, 2013թ.

Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը մահացել է Կահիրեի հիվանդանոցում, 91 տարեկան հասակում: Այդ մասին այսօր հաղորդել է Եգիպտոսի պետական հեռուստաընկերությունը:

Հոսնի Մուբարաքը Եգիպտոսի երկարամյա ղեկավարն էր: Նա մոտավորապես երեք տասնամյակ երկրի նախագահն էր: 2011 թվականի փետրվարին Եգիպտոսում բռնկված լայնածավալ ցույցերի ժամանակ Մուբարաքը պաշտոնազրկվեց ու ձերբակալվեց զինվորականների կողմից: 2012-ին դատարանը նրան մեղավոր ճանաչեց ցուցարարների սպանություններին մեղսակցություն ունենալու մեջ ու դատապարտեց ցմահ ազատազրկման: Սակայն Գերագույն դատարանը չեղարկեց այդ դատավճիռը, ու 2017-ին Մուբարաքն ազատ էր արձակվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG