Մատչելիության հղումներ

Էրդողանը սպառնում է մինչև փետրվարի վերջը Սիրիայի Իդլիբ նահանգում հետ շպրտել սիրիական բանակին


Սիրիական բանակի զինվորները Հալեպում, 17-ը փետրվարի, 2020թ.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը այսօր հայտնել է, թե Թուրքիան պլանավորում է մինչև այս ամսվա վերջը Սիրիայի Իդլիբ նահանգում հետ շպրտել սիրական բանակին «ցանկացած ճանապարհով»:

Էրդողանը հույս է հայտնել, որ շուտով կլուծվի Իդլիբի օդային տարածքն օգտագործելու խնդիրը: Սիրիայի օդային տարածքը վերահսկում է ռուսական օդուժը: Վերջերս նրանց ավիահարվածներից երկու թուրք զինծառայող էր զոհվել:

«Հիմա մեր ամենամեծ խնդիրն այն է, որ չենք կարողանում օգտագործել օդային տարածքը, սակայն շատ շուտով կստանանք այդ խնդրի լուծումը», - Անկարայում այսօր հայտարարել է Ռեջեփ Էրդողանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG