Մատչելիության հղումներ

Ռուսական և թուրքական ուժերն ուղղակիորեն մասնակցել են մարտերին Իդլիբում


Սիրիա - Թուրքական բանակի զինծառայողներն Իդլիբում, փետրվար, 2020թ.

Ռուսաստանի և Թուրքիայի ռազմական ուժերը հինգշաբթի օրը Իդլիբում ուղղակի մասնակցություն են ունեցել մարտերին, որտեղ սիրիական ընդդիմության ջոկատները փորձել են նախագահ Բաշար Ասադի բանակից գրավել ավելի վաղ կորցրած տարածքները:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ երբ սիրիական ընդդիմությունը թուրքական հրետանու օգնությամբ կարողացել է սիրիական բանակի պաշտպանությունը ճեղքել, ռուսական Սու-24 ինքնաթիռները կրակ են բացել հարձակվողների ուղղությամբ: Հարվածի հետևանքով երկու թուրք զինծառայող է զոհվել, հինգը վիրավորվել են:

Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդներ Անգելա Մերկելն ու Էմանյուել Մակրոնն առաջարկել են Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներին միասին հանդիպել՝ քննարկելու սրված իրավիճակը Սիրիայում: Հինգշաթբի երեկոյան նրանք հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG