Մատչելիության հղումներ

Թուրքիան լրացուցիչ զինտեխնիկա է փոխադրում Սիրիա


Թուրքական ռազմական շարասյունը շարժվում է դեպի Իդլիբ, 19-ը փետրվարի, 2020թ.

Թուրքիան այս օրերին մեծ թվով լրացուցիչ զինտեխնիկա է փոխադրում Սիրիա: Ավտոշարասյան երկարությունը մի քանի կիլոմետրի է հասել:

Այդ մասին այսօր հայտնել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսաստանյան կենտրոնի ղեկավար, փոխծովակալ Օլեգ Ժուրավլյովը:

Փետրվարի սկզբին իրավիճակն Իդլիբի շրջանում խիստ սրվել է: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ձախողվել է «լռության ռեժիմ» սահմանելու ռուսների և թուրքերի համատեղ փորձը:

Փետրվարի 19-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ասել է, որ «Իդլիբում ռազմական նոր գործողությունը սոսկ ժամանակի խնդիր է»:

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե հարյուր հազարավոր փախստականներ այս պահին շարժվում են դեպի թուրք-սիրիական սահման:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայրտարարել է, որ թուրքերի այդ պնդումները չեն համապատասխանում իրականությանը, և պահանջել է թուրքական կողմից փախստականներին ընձեռել Սիրիայի այլ վայրեր տեղափոխվելու հնարավորություն:

XS
SM
MD
LG