Մատչելիության հղումներ

Թրամփը 2,5 միլիարդ դոլար է պահանջում կորոնավիրուսի դեմ պայքարելու համար


Հնդկաստան - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ է ունենում Նյու Դելիում, 25-ը փետրվարի, 2020թ.
Հնդկաստան - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ է ունենում Նյու Դելիում, 25-ը փետրվարի, 2020թ.

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ դիմելու է Կոնգրեսին՝ 2,5 միլիարդ դոլար հատկացնելու կորոնավիրուսի դեմ պայքարելու նպատակով։

Միացյալ Նահանգները նաև որոշել է սահմանափակել Հարավային Կորեայի հետ պարբերաբար անցկացվող համատեղ զորավարժությունները, քանի որ վիրուսը շարունակում է տարածվել Ասիական տարածաշրջանում և այլ երկրներում:

Չինաստանի սահմաններից դուրս կորոնավիրուսի 2,5 հազար դեպքեր են արձանագրվել շուրջ երեք տասնյակ երկրներում: Մահացել է 34 մարդ, մեծ մասը՝ Իրանում և Իտալիայում:

Իսկ Չինաստանի ներսում փետրվարի 26-ի դրությամբ շուրջ 2 հազար 700 մարդ է մահացել, 78 հազար վարակված մարդ կա:

XS
SM
MD
LG