Մատչելիության հղումներ

Չինաստանն ակնկալում է կորոնավիրուսի դեմ գլոբալ պայքար մղել մյուս երկրների հետ միասին


Չինաստանի և Սերբիայի ԱԳ նախարարներ Վան Յիի և Իվիցա Դաչիչի համատեղ ասուլիսը, Պեկին, 26-ը փետրվարի, 2020թ.

Չինաստանն ակնկալում է մյուս երկրների հետ միասին գլոբալ պայքար մղել կորոնավիրուսի դեմ: Այդ մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Վան Յին Պեկինում Սերբիայի իր պաշտոնակցի հետ համատեղ ասուլիսում:

«Վիրուսի դեմ պայքարը հիմա ծայրաստիճան կարևոր փուլ է մտել: Չինաստանը համագործակցություն է ակնկալում մյուս երկրների հետ», - ասել է նախարարը:

Չինաստանում, երկրի Առողջապահության պետական կոմիտեի տվյալներով, կորոնավիրուսի վարակի հաստատված դեպքերի թիվը հասել է 78 հազար 64-ի, մահացել է 2 հազար 715 մարդ, ապաքինվել և հիվանդանոցներից դուրս է գրվել 29 հազար 745 մարդ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Չինաստանից դուրս կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 390-ով և հասել 2 հազար 459-ի, մահվան դեպքերի թիվն աճել է 11-ով՝ հասնելով 34-ի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG