Մատչելիության հղումներ

Դատարանը Հարվի Վայնշտեյնին մեղավոր ճանաչեց մի շարք սեռական հանցագործություններում


ԱՄՆ - Կինոպրոդյուսեր Հարվի Վայնշտեյնը Նյու Յորքի դատարանում, մայիս, 2018թ.

Հոլիվուդյան ամենաազդեցիկ կինոպրոդյուսերներից Հարվի Վայնշտեյնը նախօրեին դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել մի շարք սեռական հանցագործությունների՝ մասնավորապես սեռական ագրեսիայի և բռնաբարության մեջ:

Նյու Յորքի դատարանը նախօրեին կինոմագնատին մեղավոր է ճանաչել առաջադրված հինգ հոդվածներից երկուսով, սակայն դա էլ բավարար է դատարանից նրա համար ցմահ ազատազրկում պահանջելու համար: Դատավճիռը կհրապարակվի մարտի 11-ին:

2017 թվականի հոկտեմբերին տասնյակ հայտնի դերասանուհիներ՝ այդ թվում Անջելինա Ջոլին, Գվինեթ Փելթրոուն, Ռոուզ ՄըքԳոուենը Վայնշտեյնին մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ: ՄըքԳոուենը պնդում է, որ կինոմագնատն իրեն բռնաբարել է հյուրանոցի համարում: Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի իրավապահներն այդ մեղադրանքների գործով հետաքննություն են սկսել: Ինքը Վայնշտեյնը հերքում է բոլոր մեղադրանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG