Մատչելիության հղումներ

Հարվի Վայնշտեյնը 44 միլիոն դոլարի փոխհատուցում կվճարի իր զոհերին


Ամերիկացի պրոդյուսեր Հարվի Վայնշտեյն, արխիվ
Ամերիկացի պրոդյուսեր Հարվի Վայնշտեյն, արխիվ

Ամերիկացի պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնը շուրջ 44 միլիոն դոլարի փոխհատուցում կվճարի այն կանանց, որոնք իրեն սեռական ոտնձգությունների մեջ էին մեղադրել: Այս մասին հաղորդել է ամերիկյան The Wall Street Journal պարբերականը` տեղեկացնելով, որ համաձայնությունը ձեռք է բերվել Վայնշտեյնին պատկանող ընկերության տնօրենների խորհրդի և Նյու Յորքի դատախազության միջև բանակցությունների արդյունքում:

Այս համաձայնագիրը, սակայն, վերաբերում է Վայնշտեյնի դեմ հարուցված քաղաքացիական հայցին, պրոդյուսերի դեմ բռնաբարության մեղադրանքով հարուցված քրեական գործի վարույթը շարունակվում է:

Դռնփակ դատական լսումների հաջորդ փուլը կայանալու է սեպտեմբերին:

Հարվի Վայնշտեյնը ներկայացված քրեական մեղադրանքները կտրականապես հերքում է` պնդելով, որ երբեք կանանց հետ կապի մեջ չի մտել առանց նրանց համաձայնության:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG