Հոլիվուդյան ամենաազդեցիկ կինոպրոդյուսերներից Հարվի Վայնշտեյնը, ում միաժամանակ մի քանի կանայք մեղադրում են սեռական ոտնձգությունների մեջ, ձերբակալվեց: Վայնշտեյնի նկատմամբ առաջին անգամ պաշտոնական մեղադրանք կառաջադրվի բռնաբարության հոդվածով, հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները:
2017 թվականի հոկտեմբերին տասնյակ հայտնի դերասանուհիներ՝ այդ թվում Անջելինա Ջոլին, Գվինեթ Փելթրոուն, Ռոուզ ՄըքԳոուենը Վայնշտեյնին մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ: ՄըքԳոուենը պնդում է, որ կինոմագնատը իրեն բռնաբարել է հյուրանոցի համարում:
Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի իրավապահները այդ մեղադրանքների գործով հետաքննություն են սկսել: Ինքը Վայնշտեյնը հերքում է բոլոր այդ մեղադրանքները: