Մատչելիության հղումներ

Հրայր Թովմասյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի


Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արխիվ

Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Հրայր Թովմասյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, տեղեկացնում է «Դատալեքս» տեղեկատվական համակարգը:

Հայցով ՍԴ նախագահը վարչապետից պահանջում է ներողություն խնդրել վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար և հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները:

Այն մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Խաչատրյանին: Դատական նիստի օրը դեռ նշանակված չէ:

Վարչապետ Փաշինյանը, հիշեցնենք, ասել էր, որ Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել, շողոքորթել է իրեն, իսկ Թովմասյանը դա հերքել էր: Ապա Փաշինյանը որպես փաստ Թովմասյանի՝ իրեն նվիրած գրիչն էր հրապարակել, Թովմասյանն էլ հորդորել էր իր փաստաբաններին հայցադիմում պատրաստել վարչապետի դեմ:

XS
SM
MD
LG