Մատչելիության հղումներ

Իդլիբում թեժ մարտեր են


Սիրիա - Կառավարական ուժերի օդային հարվածների հետևանքները Իդլիբ նահանգի Արիհա ավանում, 5-ը փետրվարի, 2020թ.

Սիրիական Իդլիբում թեժ մարտեր են, մի կողմում նախագահ Ասադի բանակը՝ ռուսների առաջնորդությամբ, մյուս կողմում՝ ընդդիմությունը, որին սատարում է Թուրքիան։

Ժամեր առաջ հաղորդվեց, որ Ասադի կառավարական բանակի ուղղաթիռներից մեկը կործանվել է. օդաչուն զոհվել է, այլ մանրամասներ հայտնի չեն:

Միջադեպից ժամեր առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը սպառնացել էր. - «Նրանք, ովքեր պատասխանատու են մեր զինվորների մահվան համար, շատ բարձր գին կվճարեն»:

Անցած մեկ շաբաթվա ընթացքում թուրքական բանակն այդ տարածքում 12 զոհ է տվել, հինգ վիրավոր:

Արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե այսօր ավելի ուշ Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց կունենան այս թեմայով:

Ռուսաստանը՝ Իրանի հետ, Սիրիայի կառավարության երաշխավորն է, ուստի և պետք է կանգնեցնի այս արյունահեղությունը, հայտարարել է Անկարան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG