Մատչելիության հղումներ

Պաշտպանության նախարարությունը հերքում է Աշոտ Մովսեսյանի պնդումները


ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյան, արխիվ

Հայաստանի պաշտպանության նախարարությունից հերքում են գերատեսչության աշխատակից ներկայացող Աշոտ Մովսեսյանի պնդումները։

«Երեկ «Ազատություն» ռադիոկայանով Աշոտ Մովսեսյանի մասին նյութում վերջինիս կողմից հնչել է ակնհայտ ապատեղեկատվություն։ Առարկայորեն ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանը չի եղել նշված հանձնաժողովի նախագահը», - «Ազատությանը» փոխանցեց նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Մովսեսյանը, հիշեցնենք, դատի է տվել Քննչական կոմիտեին ու Գլխավոր դատախազությանը, պնդելով՝ արդեն 1 տարի է ինչ փաստեր է ներկայացրել, թե ՊՆ փոխնախարար Մակար Ղամբարյանը թափուր տեղերից մեկի համար հայտարարված մրցույթի հանձնաժողովի նախագահ եղած ժամանակ փաստաթղթեր է կեղծել ու նախարարին ներկայացրել իր թեկնածուին, որն էլ նշանակվել է այդ պաշտոնին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG