Մատչելիության հղումներ

Գլխավոր դատախազի պաշտոնին Իրակլի Շոթաձեի վերադարձի դեմ բողոքի ցույց Թբիլիսիում


Վրաստան - Գլխավոր դատախազի թեկնածու Իրակլի Շոթաձեն զրուցում է լրագրողների հետ, Թբիլիսի, 17-ը փետրվարի, 2020թ.
Վրաստան - Գլխավոր դատախազի թեկնածու Իրակլի Շոթաձեն զրուցում է լրագրողների հետ, Թբիլիսի, 17-ը փետրվարի, 2020թ.

Վրաստանում հարյուրավոր ցուցարարներ են հավաքվել խորհրդարանի շենքի մոտ և «ամոթի պատ» կազմել՝ գլխավոր դատախազի պաշտոնում Իրակլի Շոթաձեի նշանակման դեմ:

Վերջինս արդեն մեկ անգամ ղեկավարել է դատախազությունը և պաշտոնանկ արվել 2018 թվականին՝ բողոքի զանգվածային ցույցերից հետո, երբ հազարավոր վրացիներ փողոց էին դուրս եկել 16-ամյա Դավիթ Սարալիձեի սպանության հանգամանքները բացահայտելու պահանջով: Սպանված պատանու հայրը պնդում էր, որ դատախազությունը պատշաճ քննություն չի իրականացնում և թաքցնում է իրական մեղավորներին:

«Նա, ով հեռացավ համաժողովրդական ցույցերից հետո, այսօր չպետք է վերադառնա նույն պաշտոնին», - պնդում են Շոթաձեի ընդդիմախոսները:

Իրակլի Շոթաձեի նշանակման հարցով քվեարկությունը տեղի կունենա այսօր ավելի ուշ:

XS
SM
MD
LG