Մատչելիության հղումներ

Սիրիական բանակը շարունակում է հարձակումը երկրի հյուսիսում


Սիրիա - Կառավարական ուժերի զինծառայողները Իդլիբ նահանգի բնակավայրերից մեկում, հունվար, 2020թ.

Այսօր Մոսկվայում մեկնարկող ռուս-թուրքական բանակցությունների հերթական փուլի շեմին Բաշար Ասադին հավատարիմ ուժերը շարունակում են առաջխաղացումը Սիրիայի հյուսիսում:

Կիրակի օրը սիրիական բանակը նվազագույն կորուստներով կարողացել է գրավել Հալեպի նահանգի այն բնակավայրերը, որոնք դեռ գտնվում էին զինված ընդդիմության հսկողության ներքո:

«Մեկ օրում կառավարական բանակը կարողացել է գրավել այն շրջանը, որտեղ ութ տարի շարունակ ի վիճակի չէր անգամ մեկ գյուղ վերցնել», - Reuters-ին է ասել է Լոնդոնում գործող «Սիրիայում մարդու իրավունքների դիտարկման կենտրոնի» տնօրեն Ռամի Աբդուլռահմանը:

Այսպիսով Սիրիայի կառավարական ուժերը վերջնական հսկողություն են սահմանել ռազմավարական նշանակություն ունեցող M5 մայրուղու նկատմամբ, որը կապում է երկրի երկու խոշորագույն քաղաքները` Հալեպը և Դամասկոսը:

XS
SM
MD
LG