Մատչելիության հղումներ

Թուրքիան հայտարարում է, որ կանի ամեն ինչ Իդլիբի անկումը կանխելու համար


Սիրիա - Թուրքական զինված ուժերի ավտոշարասյունը Իդլիբ նահանգում, 11-ը փետրվարի, 2020թ.
Սիրիա - Թուրքական զինված ուժերի ավտոշարասյունը Իդլիբ նահանգում, 11-ը փետրվարի, 2020թ.

«Թուրքիան հաստատակամ է Իդլիբում Սիրիայի կառավարական զորքերի հետագա առաջխաղացումը կանխելու հարցում», - այսօր այդ մասին թուրքական NTV հեռուստաընկերության եթերում հայտարարել է երկրի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը:

Նրա խոսքով՝ Անկարան կատարել է այն բոլոր պարտավորությունները, որ ստանձնել էր Ռուսաստանի և Իրանի հետ բանակցությունների ընթացքում: «Չնայած դրան, Իդլիբում տեղակայված թուրքական դիտակետերը այժմ հայտնվել են սիրիական վարչակազմի կողմից վերահսկվող տարածքներում», - նշել է Օքթայը:

Թուրքիայի փոխնախագահի հայտարարությունները հնչել են Անկարայի կողմից զինված ստորաբաժանումների` Սիրիա վերատեղակայման ֆոնին:

Լոնդոնում գործող «Սիրիայում մարդու իրավունքների դիտարկման կենտրոնի» տվյալներով՝ Իդլիբ վերատեղակայված թուրքական զինծառայողների թիվը հասել է 6500-ի, այստեղ գտնվող զրահատեխնիկայի և բեռնատարների թիվը հասնում է 1900-ի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG