Մատչելիության հղումներ

Էրդողանի խոսքով` Թուրքիան պատրաստ է Իդլիբի հարցը ռազմական ճանապարհով լուծել մինչև այս ամսվա վերջ


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, արխիվ

Եթե Բաշար Ասադին հավատարիմ ուժերը չդադարեցնեն Իդլիբի ուղղությամբ հարձակումը, թուրքական բանակը ստիպված կլինի միջամտել արդեն առաջիկա օրերին, շաբաթ երեկոյան Ստամբուլում հնչեցրած ելույթում այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Իդլիբում առկա ճգնաժամի հանգուցալուծումը հետևյալն է` սիրիական վարչակազմը պետք է շուտափույթ կերպով դադարեցնի հարձակումը և հետ քաշի զորքերը` տեղակայելով դրանք նախկին պայմանավորվածությունների հիման վրա նախանշված դիրքերում: Հակառակ դեպքում մենք այդ հարցը կլուծենք մինչև փետրվարի վերջ: Մենք ուրախ կլինենք, եթե հնարավոր լինի այդ հարցը լուծել մեր բարեկամների օգնությամբ: Պատրաստ ենք նաև միայնակ դիմել այդ գործողություններին», - հայտարարում էր Թուրքիայի նախագահը:

XS
SM
MD
LG