Մատչելիության հղումներ

Վաշինգտոն. «Ռուսաստանն ի վիճակի չէ ավարտին հասցնել «Հյուսիսային հոսք 2» գազատարի շինարարությունը»


Այս պահին Ռուսաստանը չի կարող ինքնուրույնաբար ավարտին հասցնել «Հյուսիսային հոսք 2» գազատարի շինարարությունը: Այս մասին Մյունխենում ընթացող Անվտանգության համաժողովի ժամանակ հայտարարել է ԱՄՆ էներգետիկայի նախարար Դեն Բրույեթը:

«Ռուսաստանը շինարարությունն ավարտին հասցնելու համար բավարար տեխնոլոգիաների չի տիրապետում», - հայտարարել է ամերիկացի նախարարը:

Ռուսաստանը Բալթիկ ծովի հատակով Գերմանիային կապող «Հյուսիսային հոսք 2» խողովակաշարի շինարարությունն ընդհատվել էր 2019-ի դեկտեմբերին: Դա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ Կոնգրեսը հատուկ օրենքով պատժամիջոցների կիրառում էր նախատեսել այն ընկերությունների դեմ, որոնք կզբաղվեն Ռուսաստանի համար ստորջրյա խողովակաշարերի շինարարությամբ:

XS
SM
MD
LG