Մատչելիության հղումներ

Թուրքիան շարունակում է լրացուցիչ սպառազինություններ տեղակայել Սիրիայի սահմանին


Սիրիա- Թուրքական զինված ուժերի ավտոշարասյունը Իդլիբում, 11 փետրվարի, 2020թ.

Թուրքիան շարունակում է լրացուցիչ սպառազինություններ տեղակայել թուրք-սիրիական սահմանին: Անցած գիշերվա ընթացքում այնտեղ գտնվող ուժերը համալրվել են տանկերով ու զրահամեքենաներով:

Իդլիբ նահանգում սիրիական բանակը շարունակելով հարձակումները գրավել է Հալեպ-Դամասկոս հիմնական մայրուղին վերահսկող ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքներից մեկը:

Մարտերն ընթանում են Ռուսաստանի աջակցությունը վայելող Բաշար ալ-Ասադի բանակի և սիրիական զինված ընդդիմության միջև, որոնց աջակցում է Թուրքիան:

Սիրիական բանակի փետրվարի 3-ի և փետրվարի 10-ի հրետակոծությունների հետևանքով 12 թուրք զինծառայող է զոհվել: Թուրքական կողմը հաղորդում է, որ պատասխան հարվածներից տասնյակ սիրիացի զինվորներ են ոչնչացվել, նաև մեկ ուղղաթիռ և երկու տանկ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG