Մատչելիության հղումներ

Կառավարությունն ընդլայնում է ավանդների փոխհատուցում ստացող անձանց շրջանակը


Կառավարությունն ընդլայնում է ավանդների փոխհատուցում ստացող անձանց շրջանակը, հայտնում են վարչապետի աշխատակազմից:

Գործադիրն այսօրվա նիստում փոփոխություններ և լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ այս տարվա համար ավանդների փոխհատուցման իրավունքի ճանաչման և վճարման գործընթացներն ապահովելու նպատակով:

«ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով սահմանվել է, որ 2020թ. շարունակվում է նախկին ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը մինչև 1936 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված կամ պաշտպանության մարտական գործողությունների մասնակից կամ մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող` սահմանամերձ համայնքներում 2014 թ. օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձանց, ինչպես նաև կառավարության սահմանած այլ սոցիալական խմբերին` կառավարության սահմանած կարգով:

Ավելի վաղ ընդունված որոշման համաձայն՝ հաշվառվել էին ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող անձինք:​

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG