Մատչելիության հղումներ

Թբիլիսիի դատարանը որոշեց կալանքի տակ թողնել քննիչ Մարիանա Չալոյանին


Քննիչ Մարիանա Չալոյան, արխիվ
Քննիչ Մարիանա Չալոյան, արխիվ

Թբիլիսիի քաղաքային դատարանն այսօր մերժեց գրավի դիմաց քննիչ Մարիանա Չալոյանին ազատ արձակելու պաշտպանական կողմի միջնորդությունը. նա կմնա կալանքի տակ:

Անցած դեկտեմբերին նա ձերբակալվել, ապա դատարանի որոշմամբ կալանվորվել էր 15-ամյա անչափահաս Լուկա Սիրաձեի մահվան գործով: Ոստիկանությունում հարցաքննվելուց հետո Լուկա Սիրաձեն ինքնասպանության փորձ էր կատարել, դեկտեմբերի 17-ին նա մահացել էր հիվանդանոցում:

Վրաստանի վերահսկողական պետական ծառայությունը խախտումներ է արձանագրել նաև մի քանի ոստիկանների կողմից ու դիմել է Ներքին գործերի նախարարություն՝ այդ ոստիկաններին կարգապահական տույժի ենթարկելու համար:

XS
SM
MD
LG