Մատչելիության հղումներ

Ոստիկանությունում հարցաքննությունից հետո դեռահասի մահը բողոքի ալիք է բարձրացրել Վրաստանում


Վրաստան - Բողոքի ակցիան ՆԳՆ շենքի մոտ, Թբիլիսի, 18-ը դեկտեմբերի, 2019թ․
Վրաստան - Բողոքի ակցիան ՆԳՆ շենքի մոտ, Թբիլիսի, 18-ը դեկտեմբերի, 2019թ․

Ոստիկանությունում հարցաքննությունից հետո դեռահասի մահը բողոքի ալիք է բարձրացրել Վրաստանում:

Դեկտեմբերի 11-ին ինքնասպանության փորձ կատարած 15-ամյա Լուկա Սիրաձեն մահացել է:

«Համակարգը սպանում է», «Համակարգը սպանեց Լուկային», «Ես ամաչում եմ ապրել այստեղ»՝ նման գրություններ են թողել քաղաքացիական ակտիվիստների կազմակերպած ակցիայի մասնակիցները Թբիլիսիում Ներքին գործերի նախարարության շենքի մոտ:

Դեկտեմբերի 10-ի գիշերը անհայտ անձը ներկել էր «Կանաչ դպրոցի» պատերը` շենքի ներսից և դրսից: Հաստատության ղեկավարությունը դիմել էր ոստիկանություն: Իրավապահ մարմինները հարցաքննել են վկաներին, այդ թվում՝ Լուկա Սիրաձեին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG