Մատչելիության հղումներ

Թուրքիան հավելյալ զորքեր է ուղարկել Սիրիայի հետ սահման


Սիրիա - Թուրքական զորքերը մուտք են գործում Իդլիբ նահանգի Բիննիշ ավան, 10-ը փետրվարի, 2020թ.

Թուրքիան հավելյալ զորքեր է ուղարկել Սիրիայի հետ սահման՝ սիրիական կառավարական բանակի հետ երեկ տեղի ունեցած արյունալի բախումներից հետո, որոնց հետևանքով թուրքական բանակը հինգ զինվոր է կորցրել, ևս հինգը վիրավորվել են:

Անցած շաբաթ էլ թեժ մարտերի ընթացքում թուրքական բանակը յոթ զինվոր էր կորցրել:

Իրավիճակը կտրուկ սրվել է Իդլիբի շուրջ, որը սիրիական ընդդիմության վերահսկողության տակ մնացած վերջին բնակավայրն է երկրի տարածքում:

Անկարան, որ աջակցում է սիրիական ընդդիմությանը, պնդում է՝ Ասադի զորքերը՝ ռուսների աջակցությամբ, հրթիռակոծում են բնակավայրը՝ ոչնչացնելով տասնյակ խաղաղ բնակիչների: Կրեմլը հակադարձում է՝ թիրախում են միայն ահաբեկչական խմբավորումները:

Տարաձայնությունները քննարկելու համար նախօրեին Մոսկվան պաշտոնական պատվիրակություն էր ուղարկել Անկարա։ Հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին՝ Reuters-ը այսօր հաղորդեց՝ ռուս-թուրքական այդ բանակցությունները փաստացի տապալվել են, կողմերին չի հաջողվել փոխհամաձայնության հասնել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG