Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը մտահոգված է Սիրիայի Իդլիբ նահանգում տիրող իրավիճակով


Սիրիա - Մարտական գործողությունների պատճառով իրենց տները լքած կանայք և երեխաներ Իդլիբ նահանգում, 6-ը փետրվարի, 2020թ.

Սիրիայի հյուսիսարևմտյան Իդլիբ նահանգում իրավիճակն է՛լ ավելի է սրվել:

Միացյալ Նահանգները մտահոգված է տարածաշրջանում Թուրքիայի և Ռուսաստանի գործողությունների հետ կապված: Ինչպես հայտարարել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայենը, ԱՄՆ-ը պատրաստ չէ միջամտել Իդլիբում տիրող իրավիճակին, բայց իր մտահոգությունն է հայտնում Թուրքիայի և Ռուսաստանի գործողությունների կապակցությամբ։

Պաշտոնական Մոսկվան և Անկարան, որոնք աջակցում են հակամարտության տարբեր կողմերի, դեռևս չեն կարողանում համաձայնության գալ հրադադարի շուրջ, ինչպես արեցին անցյալ տարվա աշնանը:

Այսօր Թուրքիայի նախագահը պետք է հայտարարի նոր քայլերի մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG